Sargis Avagyan
Աշխատավայր՝ Jolt Armenia | Strategy Agency
Ես Սարգիսն եմ, Chameleon Creative Academy-ում սովորելու ամբողջ ընթացքն
ինձ համար՝ դժվար,բայց հաճելի ամիսներ էին,որի ընթացքում մենք սովորում էինք
տեսնել,ընկալել գեղեցիկ ու գրագետ դիզայնը, շոշափելի դարձնել
մեր պատկերացումները՝ ստանալով լավ կատարված աշխատանք։
Դասընթացն ավարտելուց մեկ ամիս անց գտել եմ առաջին աշխատանքս,աշխատել եմ
ինչպես Հայաստանի,այնպես էլ արտասահմանյան տարբեր կազմակերպություններում։
Կարևոր է նպատակ ունենալ ու գնալ այդ նպատակի հետևից և այդ պարագայում
անհնարին ոչինչ չի լինի, հաջողություն եմ մաղթում։
Arsen Avetisyan
Աշխատավայր՝ RIO Mall
CC Academy-ն տվեց ինձ իմ ընտրած մասնագիտության մեջ առաջ շարժվելու համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները, ես կարողացա պատկերացումներս դարձնել իրականություն սպասելիքներիցս ավելին ստանալով, ես ավելի շատ սիրեցի մասնագիտությունս և այդ ամենը սովորեցի լավագույն մասնագետներից։ Դասընթացը ավարտելուց հետո որոշ ժամանակ անց ընդունվեցի աշխատանքի։ Կարևոր է սիրել ընտրած մասնագիտությունը և ունենալ նպատակ: Հաջողություն եմ մաղթում։
Lilit Antonyan
Աշխատավայր՝ Strategy Agency | Freelance
Ես Լիլիթն եմ, CC Aacademy-ում սովորել եմ գրաֆիկ դիզայն: Երկար փնտրտուքներից հետո, թե որտեղ սովորեմ, ընտրել եմ հենց CCA-ին: Ինչու՞: Որովհետև դասընթացի ծրագիրը հագեցած էր ու բովանդակալից, իսկ վերջում խոստացել էին ունենալ հարուստ պորտֆոլիո: Եվ այդպես էլ եղավ: Դասերը շատ հագեցած էին անցնում, իրականում կցանկանայի որոշակի թեմաներին ավելի երկար ժամանակ տրամադրել: Դասերի ընթացքում ստացել եմ շատ հարուստ գիտելիքներ: Ավարտելուց հետո, համեմատելով գիտելիքներս փորձառու մանսագետների հետ, վստահությամբ կարող եմ նշել, որ գիտելիքներով չեմ զիջել նրանց: Իսկ դասընթացի ավարտին հավաքած պորտֆոլիոն, համեմատելով այլ սկսնակ դիզայներների պորտֆոլիոների հետ, շատ հարուստ էր և բազմաբովանդակ, ինչը ինձ վստահություն էր տալիս այն ներկայացնել տարբեր գործատուների:
Ասել թե հեշտ եմ այս ոլորտում աշխատանք գտել` ոչ: Սակայն չնայած բոլոր դժվարուներին այսօր համագործակցում եմ մի քանի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Strategy Agency, Lika Matis, H-Store առցանց խանութ սրահ, Selfcare (հոգեբանական փոդքասթներ):
Ունեմ նաև իմ անձնական էջը, որի միջոցով էլ հիմնականում կատարում եմ պատվերները: Համագործակցում եմ նաև SMM մասնագետների և ծրագրավոտողների հետ:
Mary Grigoryan
Աշխատավայր՝ Emater | E-commerce Marketing Company
Ես Մերին եմ, երկար փնտրտուքներից հետո գրանցվեցի UI/UX Design դասընթացին, որն առաջարկվում էր Chameleon Creative Agency-ի կողմից: Դասընթացի ողջ ընթացքում ես ինձ խորապես ներգրավված և ոգեշնչված էի զգում, շնորհիվ իմ մենթորի՝ Սարգիս Քալաջյանի, ով UI/UX Design ոլորտում լավագույններից է։
Դասընթացի ծրագիրը ընդգրկում էր ինչպես տեսական հասկացությունները, այնպես էլ գործնական կիրառությունները՝ ապահովելով լիարժեք ուսուցման փորձ: Ես հատկապես տպավորված եմ նոթատետրում մանրամասն գրառումներ կատարելուց, որտեղ փաստաթղթավորված էին կարևոր նշումներն ու հիմնական հասկացությունները: Այս պրակտիկան ոչ միայն ամրապնդեց իմ ուսումը, այլև ծառայեց որպես արժեքավոր տեղեկատու գործիք իմ մասնագիտական ճանապարհորդության ընթացքում:
Այսօր ես օգտագործում եմ իմ փորձը Emater-ում, որտեղ ես աշխատում եմ որպես UI/UX դիզայներ և Landing Page Builder:
Իմ ճամփորդությունը ուսանողից մինչև մասնագետ ցույց է տալիս դիզայնի ոլորտում որակյալ կրթության և մենթորության փոխակերպող ուժը:
Լինելով հարուստ ուսումնական միջավայրում՝ լի խորը գիտելիքներով, ես ավարտեցի դասընթացը՝ հագեցած UI/UX դիզայնի սկզբունքների նոր ըմբռնմամբ:
Davit Harutyunyan
Freelancer
Ես Դավիթն եմ: Կխոսեմ փաստերով:) 4-ամսյա դասընթացի ավարտից հետո՝ մոտիվացիայով լցված, սկսեցի փնտրել աշխատանք: 2 շաբաթ ռեզյումեներ սփռելուց և մերժվելուց հետո, մենթորիս՝ Սարգսի խորհրդով հասկացա, որ պետք է վերանայեմ պորտֆոլիոս և աշխատանքներ ավելացնեմ: Ավելացրեցի և շարունակեցի: Եվս մեկ շաբաթ անցկացրի աշխատանք փնտրելով ու արդեն արդյունքներ կային: Ողջ պրոցեսը վայելում էի: Փորձեցի սոցիալական հարթակներում էլ ուշադրության արժանանամ: Արժանանում էի, լայքերի տեսքով ): Համենայնդեպս սոցիալական հարթակներում ակտիվությունը ստիպեց հասկանալ, որ բացի ինձնից, նաև շատ այլ մարդիկ են գնահատում իմ ժամերի աշխատանքը: Երկար-բարակ մտածեցի և հասկացա,որ ինձ ճիշտ տեղում չեմ փնտրում: Զանգ դասընթացավարիս, ու ես մի անգամից հյուրընկալվեցի ակադեմիայում, որտեղ միասին գրանցենցինք իմ Upwork-ի հաշիվը: Ոչ դես, ոչ դեն, դիմեցի մաքսիմալ էժան աշխատանքի համար: Մեկ շաբաթ աշխատեցի $40-անոց նախագծի վրա, արեցի մի շարք շտկումներ, բայց վերջում ստացա ահռելի փորձ գործատուի հետ աշխատելու, առաջին 5 աստղ կարծիքը, ու ձեռքի հետ էլ $40, որը ծախսեցի այլ աշխատանքների դիմելու համար: Դեռ դասընթացի ավարտական սերտիֆիկատը չէի ստացել, երբ դասընթացի համար վճարած ամբողջ գումարս վաստակեցի 1 շաբաթում: Կես տարի անց ես արդեն պահանջված մասնագետ եմ համարվում: Աշխատում եմ թե՛ Upwork ում, թե՛ դրանից դուրս ու ապագաս արդեն կապել եմ էս մասնագիտության հետ: Շնորհակալ եմ CC Academy-ին, ու խորհուրդ եմ տալիս բոլորին՝ կարևորը հետ չկանգնեք:Ունեք վստահելի մենթորներ, ովքեր հաստատ կհավատան ձեր նպատակներին, եթե դուք ինքներդ ջանք չեք խնայում դրանց հասնելու համար:
Zara Tadevosyan
Աշխատավայր՝ Taikun Platform /Prague/
Ես Զառան եմ և ավարտել եմ CC ACADEMY-ի UX/UI կուրսը։Դասընթացները շատ հետաքրքիր էին և ինֆորմատիվ, ամեն մի դասընթաց յուրահատուկ էր իր բովանդակությամբ ու մոտեցումներով։ Կուրսի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ինձ համար մեծ առավելություն դարձան։ Դասընթացավարը պրոֆեսիոնալ էր, պատրաստակամ և միշտ աջակցում էր՝ պատասխանելով բոլոր հարցերին: Ստացած գիտելիքներն ու հմտությունները ինձ հնարավորություն տվեցին ընդունվել և աշխատել միջազգային կազմակերպությունում։ CC ACADEMY-ի դասընթացը իսկապես ինձ տվեց ինքնավստահություն և հմտություններ, որոնք անհրաժեշտ էին հաջողության հասնելու համար։