ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ`
ՔԱՅԼ 1. Լրացնել գրանցման հայտ.
Առցանց տարբերակով կարող եք գրանցման հայտ լրացնել յուրաքանչյուր դասընթացի էջում, ճշգրիտ նշելով բոլոր անհրաժեշտ տվյալնները:
Զանգահարելով ակադեմիայի հիմնական հեռախոսահամարին (044-233-005) և նշելով անհրաժեշտ տվյալնները:
ՔԱՅԼ 2. Մասնակցել հարցազրույցի.
Գրանցման հայտ լրացնելուց հետո ընկերության աշխատիկիցը կապ է հաստատում հայտում լրացված հեռախոսահամարով և տեղեկություն տրամադրում կազմակերպվող հարցազրույցի օրվա և ժամի վերաբերյալ:
Դիմորդը ընկերության կողմից նշված գրաֆիկով և անհրաժեշտ փաստաթղթերով մանակցում է հարցազրույցի:
Ակադեմիան հարցազրույցից հետո 7 (յոթ) աշխատաքնային օրվա ընթացքում դիմորդին տեղեկացնում է Ակադեմիա ընդունման հաստատման (այսուհետ՝ դիմումի հատաատում) կամ մերժման(այսուհետ՝ դիմումի մերժում) որոշման մասին:
ՔԱՅԼ 3. Կնքել ուսման պայմանագիր.
Դիմումի հաստատում ստացած մասնակիցը իր ցանկությամբ կարող է մասնակցել դասալսման, որից հետո Ակադեմիայի հետ կնքում է ուսումնական պայմանագիր:
Ակադեմիան պայմանագրում նշված ժամկետներում տեղեկացնում է դիմորդին դասընթացի անցկացման օրը, գրաֆիկը և մյուս պայմանները:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ`
Հարցազրույցի նպատակն է հասկանալ դիմորդի պատրաստակամությունը դասերին պարտաճանաչ ներկայանալու, հանձնարարությունները կատարելու, ուսման պրոցեսի ընթացքում պատասխանատու մոտեցում ցուցաբերելու հանգամանքը:
Հարցազրույցի ընթացքում դիմորդին մասնագիտական հարցեր չեն տրվում:
Ընկերությունը առանց դիմորդի հետ քննարկման չի սահմանում հարցազրույցի անցկացման օրը և ժամը:
ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ՊԱՏՃԱՌՆՆԵՐԸ`
Ոչ պատշաչ ներկայացրած փաստաթղթեր
Անվստահություն դիմորդի հանդեպ ուսման պրոցեսին ոչ ակտիվ ներգրավման հիմքով:
Անվստահություն դիմորդի հանդեպ դասընթացի, մասնագիտության և/կամ ոլորտի մասին պատկերացումներ չունենալու հիմքով:
Անվստահություն դիմորդի հանդեպ տնային հանձնարարաությունները պարտաճանաչ չկատարելու հիմքով:
Անվստահություն դիմորդի հանդեպ դասընթացին պարտաճանաչ չներկայանալու կամ մշտական զբաղվածություն ունենալու հիմքով:
Ընեկերության որոշմամբ այլ դեպքերում, որոնք կարող են չհիմնաավորվել և չներկայացվել դիմորդին:
ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՈՒՍՄԱՆ ԱՆՑՆԵԼ ԱՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՈՎՔԵՐ`
Նախկինում հեռացվել են Ակադեմիայից:
Ակադեմիայի նախկին շրջանավարտները՝ ովքեր չեն անցնել քննական փուլով կամ ստացել են անբավարար գնահատական:
Շրջանավարտները՝ ովքեր ուսման ընթացքում ստացել են "անպարտաճանաչ ուսանող" կարգավիճակ:
Ակադեմիայի հանդեպ պարտավորություններ ունեցող շրջանավարտները մինչև դրանց կատարման պահը:
Նախկինում Ակադեմիայում ուսումն անավարտ թողած ուսանողները՝ ընկերության որոշմամբ:
Նախկին ուսանողները՝ ովքեր խախտել են ուսման պայմանագրի կետերը կամ ներքին կանոնակարգը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ`
Դիմում՝ լրացվում է հարցազրույցի ժամանակ:
Դիմորդի անձը հաստատող փաստաթղթի և սոցիալական քարտի պատճեն:
Մինչև 18 տարին չլրացած դիմորդի ծնողներից մեկի (կամ խնամակալի) անձնագրի և սոցիալական քարտի պատճեները:
Ըստ ցանկության բնութագիր դիմորդի մասին (աշխատանքի վայրից կամ ուսումանկան կենտրոնից), որը կարող է նպաստել դիմումի հաստատման գործընթացին: