OFFLINE

Reel Making
դասընթաց

Սովորի՛ր ստեղծել օգտատիրական փորձառություններ, որ մարդիկ սիրում են՝ գործնական նախագծերով և մենթորությամբ։

Տևողություն
1 ամիս
Մեկ դասաժամ
2 ժամ
Ուսանողներ
8 ուս. խմբում
Ժամային խմբեր
18:00, 20։00

Դասընթացի նկարագրությունը

Այս դասընթացի ընթացքում դու կսովորես ստեղծել կրեատիվ և արդյունավետ Reel-եր՝ նախատեսված սոցիալական մեդիա հարթակների (Instagram, Facebook) համար։ Reel-երը ժամանակակից բովանդակության կարևորագույն ձևերից են՝ ապահովելով բարձր ներգրավվածություն և տեսանելիություն։

Դու կծանոթանաս սոց․ մեդիա տեսանյութերի կառուցվածքին, գաղափարի մշակումից մինչև մոնտաժի հիմնական քայլերը։ Կսովորես կիրառել լույսի, կոմպոզիցիայի և շարժման հիմնական կանոնները, ինչպես նաև կօգտագործես պարզ մոնտաժի գործիքներ՝ ձայնային էֆեկտներով, տեքստերով և թրենդային երաժշտությամբ։

Reel Making դասընթացը նպատակ ունի զարգացնել քո բովանդակության ստեղծման հմտությունները՝ թույլ տալով հասնել ավելի մեծ լսարանի, բարձրացնել բրենդի ճանաչելիությունը և ընդլայնել քո թվային ներկայությունը։

Դասընթացի թեմաները

Դաս 1Ռիլերի աշխարհը և կոնտենտի հիմունքներ
Դաս 2Կադր և նկարահանման հիմունքներ
Դաս 3Լուսավորության հիմունքներ և կիրառություն
Դաս 4Սմարթֆոնով (iPhone) նկարահանում
Դաս 5CapCut ծրագրի հիմունքներ
Դաս 6Խորացված մոնտաժ CapCut-ում
Դաս 7Մոնտաժի ռիթմ և storytelling
Դաս 8Թրենդներ և սոցիալական մեդիա ռազմավարություն
Դաս 9Monetization և անձնական բրենդ
Դաս 10Վերջնական նախագիծ և ամփոփում

Կարիերա և աշխատավարձ

Reel Making-ը արագ աճող հմտություն է՝ բարձր պահանջարկով սոց․ մեդիայի և բրենդների ոլորտում։

200+ թափուր աշխատատեղ ոլորտում
Միջին աշխատավարձ
Սկսնակ (Junior) 150,000 ֏ / ամիս
Միջին (Middle) 280,000 ֏ / ամիս
Փորձառու (Senior) 450,000+ ֏ / ամիս

Դասընթացի առավելությունները

Երաշխավորված ԿԳՄՍ-ի կողմից

Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես լրացուցիչ կրթական ծրագիր։

Եկամտահարկի վերադարձ

Ստացի՛ր եկամտահարկի վերադարձ տարեկան մինչև 100,000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված կարգով։

Պետական սերտիֆիկատ

Դասընթացի ավարտին ստանում ես ճանաչված սերտիֆիկատ, որը հաստատում է քո հմտությունները։

Գործնական պորտֆոլիո

Աշխատում ես իրական նախագծերի վրա, որոնք դառնում են քո պորտֆոլիոյի հիմքը։

Կարիերայի աջակցություն

Անվճար HR թրեյնինգ՝ CV, LinkedIn, հարցազրույցի պատրաստում և աշխատանք գտնելու աջակցություն։

Փոքր խմբեր

6–8 հոգանոց խմբեր՝ անհատական մոտեցում և մշտական feedback ամեն ուսանողի համար։

Ուսանողների աշխատանքները

CC Academy-ում ուսուցումը հիմնված է գործնական աշխատանքի վրա։ Ուսանողները ստեղծում են իրական նախագծեր, որոնք կազմում են իրենց portfolio-ի հիմքը։

Դիտել Behance-ում

Հաջողության պատմություններ և կարծիքներ

Ընթացիկ ընդունելություններ

Ընտրի՛ր խումբը և ամրագրի՛ր տեղդ

Խումբ 124 Ընդունելություն
Մեկնարկ · 18.08.2026 20:00 Երք․ Ուրբ
1/8 տեղ զբաղված

Ընտրիր քո զարգացման ուղին

Ամուր գիտելիք, գործնական աշխատանք և պատրաստի պորտֆոլիո՝ մատչելի գնով։

Հիմնական

Standart

Ամուր գիտելիք և առաջին պորտֆոլիո

55,000֏ /ամիս

կամ ապառիկ 2,700 ֏ ամսական

Դասընթացի ամբողջական ծրագիր
Փոքր խմբեր (6–8 մասնակից)
Գործնական առաջադրանքներ և feedback
Portfolio
Մասնակցության վկայական

Հաճախակի տրվող հարցեր

Սոցիալական մեդիա մարքեթինգով զբաղվողների, բրենդների և փոքր բիզնեսների ներկայացուցիչների, բովանդակություն ստեղծողների (content creators), դիզայներների, ովքեր ցանկանում են աշխատել դինամիկ տեսանյութերով, և սկսնակների, ովքեր ցանկանում են ստեղծել պրոֆեսիոնալ ու ներգրավող reels-ներ՝ առանց բարդ ծրագրերի։

Ոչ, դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ պարտադիր չեն, դասընթացը հարմար է սկսնակների համար։

Ոչ, դասընթացին մասնակցելու համար անգլերենի իմացությունը պարտադիր չէ, սակայն մասնակցելով դուք կարող եք CC Academy-ում անցնել անգլերենի դասընթացը 30% զեղչված արժեքով։

Այո, դասընթացի ավարտին տրամադրվում է հավաստագիր, որ մասնակցել եք տվյալ դասընթացին։

Կկարողանաս ստեղծել պրոֆեսիոնալ reels Instagram-ի, Facebook-ի և TikTok-ի համար, կառուցել բովանդակության տրամաբանություն գաղափարից մինչև մոնտաժ, օգտագործել տեսաձևաչափը որպես մարքեթինգային գործիք և թարմացնել քո պորտֆոլիոն վիզուալ բովանդակությամբ։

Մեր ուսանողները աշխատում են

Մեր դասընթացներին մասնակցած ուսանողներն այսօր աշխատում են առաջատար ընկերություններում։