Դասընթացի նկարագրությունը
Project Manager-ը մասնագետ է, ով ղեկավարում է նախագծի ստեղծման, պլանավորման և իրականացման գործընթացը: Նա համակարգում է թիմի գործունեությունը, վերահսկում է ժամկետները և բյուջեն՝ ապահովելով ծրագրի հաջող ավարտը։
Առանց ծրագրի ղեկավարի այժմ անհնար է պատկերացնել որևէ նախագիծ ընկերությունում, ուստի նման մասնագետների պահանջարկը տարեցտարի աճում է բոլոր ոլորտներում՝ ՏՏ-ից մինչև բժշկություն և ստեղծագործականություն: Մասնագիտությունը իդեալական է նրանց համար, ովքեր սիրում են շատ շփվել մարդկանց հետ։
Դասընթացի թեմաները
Project Management-ը պահանջված մասնագիտություն է բոլոր ոլորտներում՝ ՏՏ-ից մինչև շինարարություն։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես լրացուցիչ կրթական ծրագիր։
Ստացի՛ր եկամտահարկի վերադարձ տարեկան մինչև 100,000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված կարգով։
Դասընթացի ավարտին ստանում ես ճանաչված սերտիֆիկատ, որը հաստատում է քո հմտությունները։
Աշխատում ես իրական նախագծերի վրա, որոնք դառնում են քո պորտֆոլիոյի հիմքը։
Անվճար HR թրեյնինգ՝ CV, LinkedIn, հարցազրույցի պատրաստում և աշխատանք գտնելու աջակցություն։
6–8 հոգանոց խմբեր՝ անհատական մոտեցում և մշտական feedback ամեն ուսանողի համար։
CC Academy-ում ուսուցումը հիմնված է գործնական աշխատանքի վրա։ Ուսանողները ստեղծում են իրական նախագծեր, որոնք կազմում են իրենց portfolio-ի հիմքը։
Դիտել Behance-ումԱմուր գիտելիք, գործնական աշխատանք և պատրաստի պորտֆոլիո՝ մատչելի գնով։
Հետաքրքրված անձանց համար, ովքեր հետաքրքրված են ոլորտով, սակայն չունեն պատկերացում մասնագիտության մասին. ծրագրի ղեկավարների համար՝ առանց ՏՏ ոլորտում փորձի. և այլ ոլորտների մասնագետների համար։
Ոչ, դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ հարկավոր չեն, դասընթացը անցկացվում է 0-ից։
Ոչ, դասընթացին մասնակցելու համար անգլերենի իմացությունը պարտադիր չէ, սակայն մասնակցելով դուք կարող եք Գործընկեր կազմակերպությունում անցնել անգլերենի դասընթացը 30% զեղչված արժեքով։
Այո, քննական փուլը հաջողությամբ անցնելուց հետո ուսանողը ստանում է սերտիֆիկատ։
Դասընթացի ավարտից հետո կարող եք աշխատել տեղական և միջազգային ընկերություններում որպես սկսնակ մասնագետ։
Մեր դասընթացներին մասնակցած ուսանողներն այսօր աշխատում են առաջատար ընկերություններում։






