OFFLINE

Հաշվապահություն 0-ից
դասընթաց

Սովորի՛ր ստեղծել օգտատիրական փորձառություններ, որ մարդիկ սիրում են՝ գործնական նախագծերով և մենթորությամբ։

Տևողություն
4 ամիս
Մեկ դասաժամ
1.5-2 ժամ
Ուսանողներ
8 ուս. խմբում
Ժամային խմբեր
14։00, 18:00

Դասընթացի նկարագրությունը

Հաշվապահը ցանկացած բիզնեսի «սիրտն» է՝ նա է տեսնում, հաշվարկում և ձևակերպում ֆինանսական հոսքերը։

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել հաշվապահական ուղին զրոյից՝ անկախ մասնագիտությունից կամ տարիքից։

Այն հարմար է ուսանողների, սկսնակների, բիզնեսի սեփականատերերի և բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասկանալի ձևով սովորել հաշվապահություն, տեսնել թվերի հետևում թաքնված իրական պատմությունը և սկսել վստահ քայլերով նոր մասնագիտական ուղի։

Դասընթացի թեմաները

Դաս 1Ներածություն հաշվապահական համակարգին, հաշվառման հիմնական տեսակներ, հաշվեկշռի կառուցվածք, ակտիվների և պասիվների գաղափարը
Դաս 2Հաշվապահական մոտեցումների տեսակներ, հաշվեկշռի տարրեր և դրանց նշանակությունը
Դաս 3Հաշվեկշռային փոփոխությունների վերլուծություն, դեբետ–կրեդիտ հարաբերակցություն, հաշվային պլանի հիմունքներ
Դաս 4Գործնական խնդիրների լուծում՝ եկամուտների, ծախսերի և արտադրական հաշվառման օրինակներով
Դաս 5Դրամարկղային և բանկային գործառնությունների գրանցում, ամփոփում և վերլուծություն
Դաս 6Պաշարների սահմանում, դասակարգում և գնահատման սկզբունքներ
Դաս 7Պաշարների ինքնարժեքի որոշման մեթոդներ, հաշվառման գործընթաց և կիրառական օրինակներ
Դաս 8Գործնական վարժություններ՝ պաշարների հաշվառման և գնահատման թեմայով
Դաս 9Հիմնական միջոցների ճանաչում, գնահատում, դասակարգում և մաշվածության հաշվարկ
Դաս 10Կապիտալ ծախսերի և կառուցապատման հաշվառում, հիմնական միջոցների տեղակայում
Դաս 11Հիմնական միջոցների վերաբերյալ գործնական վարժություններ
Դաս 12Ոչ նյութական ակտիվների և ներդրումային գույքի հաշվառման առանձնահատկություններ
Դաս 13Փուլի ամփոփում և գիտելիքների ստուգում
Դաս 14Վարձակալության ձևեր, կապիտալի և սեփականության կառուցվածքային բաղադրիչներ
Դաս 15Սեփական կապիտալի հաշվառում և պարտավորությունների դասակարգում
Դաս 16Գործնական առաջադրանքներ՝ արտադրական հաշվառման թեմայով
Դաս 17Ձեռնարկատիրական գործունեության տեսակներ և գրանցման գործընթաց
Դաս 18ՀՀ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի հիմնական դրույթներ
Դաս 19ՀՀ Հարկային օրենսգրքի ընդհանուր սկզբունքներ և կառուցվածք
Դաս 20Հարկային համակարգի գործառույթներ և հիմնական հասկացություններ
Դաս 21Եկամտային հարկի էությունը, հաշվարկման կարգը և կիրառությունը
Դաս 22Դրոշմանիշային վճարների կարգավորում և կիրառման ոլորտներ
Դաս 23Գործնական առաջադրանքներ՝ եկամտային հարկի հաշվարկման թեմայով
Դաս 24Շրջանառության հարկ, միկրոձեռնարկատիրության համակարգ և պետական տուրքերի տեսակներ
Դաս 25Գործնական առաջադրանքներ՝ միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի վերաբերյալ
Դաս 26Փուլի ամփոփում և քննարկում
Դաս 27ԱԱՀ՝ հարկման օբյեկտ, վճարողներ և դրույքաչափեր
Դաս 28ԱԱՀ-ի ավելացումների, պակասեցումների և վերաձևակերպումների առանձնահատկություններ
Դաս 29ԱԱՀ-ի հաշվարկի գործնական վարժություններ
Դաս 30Գործնական վարժություններ՝ ԱԱՀ և եկամտային հարկերի համադրությամբ
Դաս 31Ակցիզային հարկ՝ սահմանում, հաշվարկ և կիրառություն
Դաս 32Շահութահարկ, եկամուտների և ծախսերի հաշվառման առանձնահատկություններ
Դաս 33Գործնական խնդիրների լուծում՝ շահութահարկի թեմայով
Դաս 34Գործնական վարժություններ՝ ծախսերի և եկամուտների հաշվառման վերաբերյալ
Դաս 35Անշարժ գույքի հարկ և բնապահպանական վճարների համակարգ
Դաս 36Խնդիրներ և օրինակներ՝ ՀՀ հարկային օրենսդրության շրջանակում
Դաս 37Գործնական վարժություններ՝ հարկային հաշվառման թեմայով
Դաս 38Փուլի ամփոփում և գիտելիքների ստուգում
Դաս 39ՀՀ Աշխատանքային օրենսգիրք՝ կառուցվածք և հիմնական դրույթներ
Դաս 40ՀՀ Աշխատանքային օրենսգիրք՝ գործատուի և աշխատողի իրավունքներ
Դաս 41Աշխատանքային փաստաթղթերի կազմման և ձևակերպման կարգ
Դաս 42ՀԾ և Taxservice համակարգեր, այդ թվում՝ e-invoicing, ԵՏՄ դարան, ԵՏՄ վիճ, E-mark և VERO հարթակներ
Դաս 43Փուլի ամփոփում՝ գործնական վարժություններով
Դաս 44Դասընթացի ամփոփիչ թեստավորում և վերլուծություն
Դաս 45Արդյունքների ամփոփում

Կարիերա և աշխատավարձ

Հաշվապահությունը կայուն պահանջարկ ունեցող մասնագիտություն է՝ անհրաժեշտ ցանկացած ընկերությունում։

200+ թափուր աշխատատեղ ոլորտում
Միջին աշխատավարձ
Սկսնակ (Junior) 150,000 ֏ / ամիս
Միջին (Middle) 350,000 ֏ / ամիս
Փորձառու (Senior) 600,000+ ֏ / ամիս

Դասընթացի առավելությունները

Երաշխավորված ԿԳՄՍ-ի կողմից

Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես լրացուցիչ կրթական ծրագիր։

Եկամտահարկի վերադարձ

Ստացի՛ր եկամտահարկի վերադարձ տարեկան մինչև 100,000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված կարգով։

Պետական սերտիֆիկատ

Դասընթացի ավարտին ստանում ես ճանաչված սերտիֆիկատ, որը հաստատում է քո հմտությունները։

Գործնական պորտֆոլիո

Աշխատում ես իրական նախագծերի վրա, որոնք դառնում են քո պորտֆոլիոյի հիմքը։

Կարիերայի աջակցություն

Անվճար HR թրեյնինգ՝ CV, LinkedIn, հարցազրույցի պատրաստում և աշխատանք գտնելու աջակցություն։

Փոքր խմբեր

6–8 հոգանոց խմբեր՝ անհատական մոտեցում և մշտական feedback ամեն ուսանողի համար։

Ուսանողների աշխատանքները

CC Academy-ում ուսուցումը հիմնված է գործնական աշխատանքի վրա։ Ուսանողները ստեղծում են իրական նախագծեր, որոնք կազմում են իրենց portfolio-ի հիմքը։

Դիտել Behance-ում

Հաջողության պատմություններ և կարծիքներ

Ընթացիկ ընդունելություններ

Ընտրի՛ր խումբը և ամրագրի՛ր տեղդ

Խումբ 100 Ընդունելություն
Մեկնարկ · 28.05.2026 18:00 Երկ․ Չրք․ Ուրբ․
1/8 տեղ զբաղված
Խումբ 123 Ընդունելություն
Մեկնարկ · 03.09.2026 14:00 Երք․ Հնգ․ Շբթ
1/8 տեղ զբաղված

Ընտրիր քո զարգացման ուղին

Ընտրիր փաթեթը՝ կախված քո նպատակից։ Standart-ը տալիս է գիտելիք, Pro-ն՝ օգնում է հասնել արդյունքի և սկսել կարիերա։

Հիմնական

Standart

Ամուր գիտելիք և առաջին պորտֆոլիո

64,000֏ /ամիս

կամ ապառիկ 12,300 ֏ ամսական

Դասընթացի ամբողջական ծրագիր
Փոքր խմբեր (6–8 մասնակից)
Գործնական առաջադրանքներ և feedback
Դասընթացի նյութերի տարամադրում
Վերջնական քննություն և սերտիֆիկատ
★ Ամենաընտրվածը
Կարիերա

Pro

Գիտելիք + mentoring + աշխատանքի պատրաստվածություն

99,000֏ /ամիս

կամ ապառիկ 19,100 ֏ ամսական

Standart-ի ամեն ինչ, և՝

Գործնական խնդիրների անհատական քննարկում
Հաշվապահական սխալների վերլուծություն և ուղղում
HR կարիերայի թրեյնինգ
CV-ի պատրաստման խորհրդատվություն
LinkedIn պրոֆիլի կառուցում
Աշխատանքի որոնման ռազմավարության թրեյնինգ
Անհատական կարիերայի խորհրդատվություն
Մուտք CC Academy Career Hub
Պրեմիում

Pro+

Առավելագույն մենթորություն և աջակցություն մինչև աշխատանք

129,000֏ /ամիս

կամ ապառիկ 24,800 ֏ ամսական

Pro-ի ամեն ինչ, և՝

Իրական կազմակերպության հաշվապահական փաստաթղթերի գործնական մշակում
Մասնակցություն CC Academy-ի և գործընկեր կազմակերպությունների իրական հաշվապահական գործընթացներին
Portfolio-ի համալրում իրական գործնական Case Study-ներով
Փաստաթղթաշրջանառության ամբողջական ցիկլի իրականացում (սկզբնական փաստաթղթից մինչև հաշվետվություն)
3 ամիս առաջնահերթ մասնագիտական աջակցություն
Priority մուտք CC Academy Career Hub

Հաճախակի տրվող հարցեր

Սկսնակների, ուսանողների, ձեռնարկատերերի և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ հաշվապահության հիմունքները։

Ոչ, դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ հարկավոր չեն, դասընթացը անցկացվում է 0-ից։

Հիմնական, տարրական մաթեմատիկական հմտությունները (հաշվել, գումարել, հանել, տոկոսներ) բավարար են։

Այո, քննական փուլը հաջողությամբ անցնելուց հետո ուսանողը ստանում է սերտիֆիկատ։

Դասընթացի ավարտից հետո դուք կարող եք աշխատել տեղական ընկերություններում որպես սկսնակ մասնագետ։

Մեր ուսանողները աշխատում են

Մեր դասընթացներին մասնակցած ուսանողներն այսօր աշխատում են առաջատար ընկերություններում։