Welcome
UI/UX դիզայն
դասընթաց
նախատեսված սկսնակների համար
Ի՞նչ է UI/UX դիզայնը
UX/UI դիզայնը հավելվածի կամ կայքի ինտերֆեյսի հետ աշխատանքն է, որի արդյունքում օգտատերը կարողանում է ավելի հեշտ օգտվել հավելվածից:
UX հապավումը բացվում է որպես user experience (բառացի` օգտատիրոջ պորձ): Ավելի պարզ ասած, այն ցույց է տալիս թե ինչ փորձ/տպավորություն կունենա օգտատերը ինտերֆեյսի հետ աշխատելիս, կհաջողվի նրան արդյոք ընկալել ինտերֆեյսը և որքանով հեշտ և արագ կկարողանա կատարել իր նպատակային գործողությունը:
UI, user interface (օգտատիրոջ ինտերֆեյս), պատասխանատու է ինտերֆեյսի տեսքի և նրա մեջ գտնվող էլեմենտների համար: Այսպիսով, ինչպես կարելի է եզրակացնել, UX և UI դիզայնները տարբեր են, բայց առանձին չեն գործում:
Ինչու՞ սովորել UI/UX դիզայն
Բազմաթիվ գործոններ կան, որոնք կարող են ձեզ մոտիվացնել սովորելու UI/UX դիզայն: Այստեղ կարող եք տեսնել մի քանիսը.
1. Այն իդեալական է արտիստիկ մարդկանց համար: Սա մասնագիտություն է որտեղ վճարում են քո ստեղծարար մտքի համար:
2. Այն տալիս է ազատ աշխատելու հնարավորություն: Կան բազմաթիվ ֆրիլանս հարթակներ, որոնցով հետագայում կարող ես աշխատել, բացի այդ, դիզայներական ընկերութունները հաճախ ունենում են ազատ աշխատանքային գրաֆֆիկ:
3. Եվ վերջապես, այս մասնագիտությունը արդիական և պահանջված է: Այն չի սահմանափակում քեզ լոկալ աշխատանքի հննարավորություններով, աշխատաշուկան մեծ է:
Ի՞նչ ենք սովորելու դասընթացի ընթացքում
Դասընթացի ընթացքում ծանոթանալու եք UI/UX հիմունքներին, կայքերի և հավելվածների կառուցվածքին, UX հոգեբանությանը, Universal Design-ի ներդրմանը, օգտագորոծողների հետազոտությանը և հետազոտության տեսակները (User Resarech), մտավոր մոդելներին, տեղեկատվական ճարտարապետությանը, Figma ծրագրին, իրականացնելու ենք աշխատանքեր ծրագրով և կատարելու ենք տարբեր նախագծեր։

Դասընթացի
Պայմաններ
Տևողություն
Տևողությունը՝ 4 ամիս,
շաբաթական 3 դաս` 2 ժամ տևողությամբ։
Ամսավճար
Խմբային օֆֆլայն դասընթաց՝
59,000 դրամ/ամիս․
Մասնակիցներ
Յուրաքանչյուր խմբում 6-8 մասնակից է, անհատական մոտեցում յուր․ մասնակցին։
Ինչո՞ւ սովորել
Մեզ մոտ

Փորձնական դաս
Առաջին 3 դասերը համարվում են փորձնական, հասկանալու համար արդյոք ցանկանում եք շարունակել թե ոչ:

Պրոֆեսիոնալ թրեյներներ
Մեր թրեյներները ունեն առվազն 1 տարվա դասավանդման և նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ:

Անվճար թրեյնինգներ
Ավարտին անցկացվում է անվճար թրեյնինգ “Ի՞նչպես կազմել գրագետ CV” և “աշխատանքի փնտրաման և ֆրիլանս հարթակներ” թեմայով:

Որակավորված պորտֆոլիո
Ըստ ծրագրի յուր. ուսանող ավարտին պետք է ունենա 5-6 որակավորված պորտֆոլիո: Պորտֆոլիոն կօգնի Ձեզ աշխատանք գտնելու հարցում:

Ավարտական վկայական
Դասընթացի հաջողությամբ ավարտելուց հետո դուք կստաանք ավարտական վկայական, որոնք հասանելի են նաև առցանց տարբերակով:

10-20,000 նվեր քարտ
Ավարտին տրամադրում ենք 10-20,000 արժողությամբ նվեր քարտ, որը կարող է օգատգործվել մեր մյուս դասընթացներին մասնակցելու համար:

Լավ միջավայր
Մենք ստեղծել ենք դասընթացների համար լավ միջավայր, ինչպես նաև կազմակերպում ենք ժամանցային արշավներ, որոնց կարող է միանալ յուրաքանչյուր ուսանող:

Ծրագրերի տրամադրում
Մենք տրամադրում ենք ուսանողներին դասընթացի համար անհրաժեշտ ծրագրերը` Windows և Mac OS-ով աշխատող համակարգիչների համար:

Ապառիկ ուսուցում
Մեզ մոտ կարող ես սովորել նաև ապառիկ տարբերակով, ինչպես նաև կարող ես վճարել Իդրամ Ricket Line վարկատեսակով և այն մարել ուսումից հետո: