Sargis Avagyan
Աշխատավայր՝ Jolt Armenia | Strategy Agency
Ես Սարգիսն եմ, Chameleon Creative Academy-ում սովորելու ամբողջ ընթացքն
ինձ համար՝ դժվար,բայց հաճելի ամիսներ էին,որի ընթացքում մենք սովորում էինք
տեսնել,ընկալել գեղեցիկ ու գրագետ դիզայնը, շոշափելի դարձնել
մեր պատկերացումները՝ ստանալով լավ կատարված աշխատանք։
Դասընթացն ավարտելուց մեկ ամիս անց գտել եմ առաջին աշխատանքս,աշխատել եմ
ինչպես Հայաստանի,այնպես էլ արտասահմանյան տարբեր կազմակերպություններում։
Կարևոր է նպատակ ունենալ ու գնալ այդ նպատակի հետևից և այդ պարագայում
անհնարին ոչինչ չի լինի, հաջողություն եմ մաղթում։
Arsen Avetisyan
Աշխատավայր՝ RIO Mall
CC Academy-ն տվեց ինձ իմ ընտրած մասնագիտության մեջ առաջ շարժվելու համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները, ես կարողացա պատկերացումներս դարձնել իրականություն սպասելիքներիցս ավելին ստանալով, ես ավելի շատ սիրեցի մասնագիտությունս և այդ ամենը սովորեցի լավագույն մասնագետներից։ Դասընթացը ավարտելուց հետո որոշ ժամանակ անց ընդունվեցի աշխատանքի։ Կարևոր է սիրել ընտրած մասնագիտությունը և ունենալ նպատակ: Հաջողություն եմ մաղթում։
Lilit Antonyan
Աշխատավայր՝ Strategy Agency | Freelance
Ես Լիլիթն եմ, CC Aacademy-ում սովորել եմ գրաֆիկ դիզայն: Երկար փնտրտուքներից հետո, թե որտեղ սովորեմ, ընտրել եմ հենց CCA-ին: Ինչու՞: Որովհետև դասընթացի ծրագիրը հագեցած էր ու բովանդակալից, իսկ վերջում խոստացել էին ունենալ հարուստ պորտֆոլիո: Եվ այդպես էլ եղավ:
Դասերը շատ հագեցած էին անցնում, իրականում կցանկանայի որոշակի թեմաներին ավելի երկար ժամանակ տրամադրել: Դասերի ընթացքում ստացել եմ շատ հարուստ գիտելիքներ: Ավարտելուց հետո, համեմատելով գիտելիքներս փորձառու մանսագետների հետ, վստահությամբ կարող եմ նշել, որ գիտելիքներով չեմ զիջել նրանց: Իսկ դասընթացի ավարտին հավաքած պորտֆոլիոն, համեմատելով այլ սկսնակ դիզայներների պորտֆոլիոների հետ, շատ հարուստ էր և բազմաբովանդակ, ինչը ինձ վստահություն էր տալիս այն ներկայացնել տարբեր գործատուների:
Ասել թե հեշտ եմ այս ոլորտում աշխատանք գտել` ոչ: Սակայն չնայած բոլոր դժվարուներին այսօր համագործակցում եմ մի քանի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Strategy Agency, Lika Matis, H-Store առցանց խանութ սրահ, Selfcare (հոգեբանական փոդքասթներ):
Ունեմ նաև իմ անձնական էջը, որի միջոցով էլ հիմնականում կատարում եմ պատվերները: Համագործակցում եմ նաև SMM մասնագետների և ծրագրավոտողների հետ:
Mary Grigoryan
Աշխատավայր՝ Emater | E-commerce Marketing Company
Ես Մերին եմ, երկար փնտրտուքներից հետո գրանցվեցի UI/UX Design դասընթացին, որն առաջարկվում էր Chameleon Creative Agency-ի կողմից: Դասընթացի ողջ ընթացքում ես ինձ խորապես ներգրավված և ոգեշնչված էի զգում, շնորհիվ իմ մենթորի՝ Սարգիս Քալաջյանի, ով UI/UX Design ոլորտում լավագույններից է։
Դասընթացի ծրագիրը ընդգրկում էր ինչպես տեսական հասկացությունները, այնպես էլ գործնական կիրառությունները՝ ապահովելով լիարժեք ուսուցման փորձ: Ես հատկապես տպավորված եմ նոթատետրում մանրամասն գրառումներ կատարելուց, որտեղ փաստաթղթավորված էին կարևոր նշումներն ու հիմնական հասկացությունները: Այս պրակտիկան ոչ միայն ամրապնդեց իմ ուսումը, այլև ծառայեց որպես արժեքավոր տեղեկատու գործիք իմ մասնագիտական ճանապարհորդության ընթացքում:
Այսօր ես օգտագործում եմ իմ փորձը Emater-ում, որտեղ ես աշխատում եմ որպես UI/UX դիզայներ և Landing Page Builder:
Իմ ճամփորդությունը ուսանողից մինչև մասնագետ ցույց է տալիս դիզայնի ոլորտում որակյալ կրթության և մենթորության փոխակերպող ուժը:
Լինելով հարուստ ուսումնական միջավայրում՝ լի խորը գիտելիքներով, ես ավարտեցի դասընթացը՝ հագեցած UI/UX դիզայնի սկզբունքների նոր ըմբռնմամբ:
Davit Harutyunyan
Freelancer
Ես Դավիթն եմ: Կխոսեմ փաստերով:) 4-ամսյա դասընթացի ավարտից հետո՝ մոտիվացիայով լցված, սկսեցի փնտրել աշխատանք: 2 շաբաթ ռեզյումեներ սփռելուց և մերժվելուց հետո, մենթորիս՝ Սարգսի խորհրդով հասկացա, որ պետք է վերանայեմ պորտֆոլիոս և աշխատանքներ ավելացնեմ: Ավելացրեցի և շարունակեցի: Եվս մեկ շաբաթ անցկացրի աշխատանք փնտրելով ու արդեն արդյունքներ կային: Ողջ պրոցեսը վայելում էի: Փորձեցի սոցիալական հարթակներում էլ ուշադրության արժանանամ: Արժանանում էի, լայքերի տեսքով ): Համենայնդեպս սոցիալական հարթակներում ակտիվությունը ստիպեց հասկանալ, որ բացի ինձնից, նաև շատ այլ մարդիկ են գնահատում իմ ժամերի աշխատանքը:
Երկար-բարակ մտածեցի և հասկացա,որ ինձ ճիշտ տեղում չեմ փնտրում: Զանգ դասընթացավարիս, ու ես մի անգամից հյուրընկալվեցի ակադեմիայում, որտեղ միասին գրանցենցինք իմ Upwork-ի հաշիվը: Ոչ դես, ոչ դեն, դիմեցի մաքսիմալ էժան աշխատանքի համար: Մեկ շաբաթ աշխատեցի $40-անոց նախագծի վրա, արեցի մի շարք շտկումներ, բայց վերջում ստացա ահռելի փորձ գործատուի հետ աշխատելու, առաջին 5 աստղ կարծիքը, ու ձեռքի հետ էլ $40, որը ծախսեցի այլ աշխատանքների դիմելու համար:
Դեռ դասընթացի ավարտական սերտիֆիկատը չէի ստացել, երբ դասընթացի համար վճարած ամբողջ գումարս վաստակեցի 1 շաբաթում: Կես տարի անց ես արդեն պահանջված մասնագետ եմ համարվում: Աշխատում եմ թե՛ Upwork ում, թե՛ դրանից դուրս ու ապագաս արդեն կապել եմ էս մասնագիտության հետ: Շնորհակալ եմ CC Academy-ին, ու խորհուրդ եմ տալիս բոլորին՝ կարևորը հետ չկանգնեք:Ունեք վստահելի մենթորներ, ովքեր հաստատ կհավատան ձեր նպատակներին, եթե դուք ինքներդ ջանք չեք խնայում դրանց հասնելու համար:
Zara Tadevosyan
Աշխատավայր՝ Taikun Platform /Prague/
Ես Զառան եմ և ավարտել եմ CC ACADEMY-ի UX/UI կուրսը։Դասընթացները շատ հետաքրքիր էին և ինֆորմատիվ, ամեն մի դասընթաց յուրահատուկ էր իր բովանդակությամբ ու մոտեցումներով։ Կուրսի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ինձ համար մեծ առավելություն դարձան։ Դասընթացավարը պրոֆեսիոնալ էր, պատրաստակամ և միշտ աջակցում էր՝ պատասխանելով բոլոր հարցերին: Ստացած գիտելիքներն ու հմտությունները ինձ հնարավորություն տվեցին ընդունվել և աշխատել միջազգային կազմակերպությունում։ CC ACADEMY-ի դասընթացը իսկապես ինձ տվեց ինքնավստահություն և հմտություններ, որոնք անհրաժեշտ էին հաջողության հասնելու համար։
Sargis Avagyan
Աշխատավայր՝ Jolt Armenia | Strategy Agency
Ես Սարգիսն եմ, Chameleon Creative Academy-ում սովորելու ամբողջ ընթացքն
ինձ համար՝ դժվար,բայց հաճելի ամիսներ էին,որի ընթացքում մենք սովորում էինք
տեսնել,ընկալել գեղեցիկ ու գրագետ դիզայնը, շոշափելի դարձնել
մեր պատկերացումները՝ ստանալով լավ կատարված աշխատանք։
Դասընթացն ավարտելուց մեկ ամիս անց գտել եմ առաջին աշխատանքս,աշխատել եմ
ինչպես Հայաստանի,այնպես էլ արտասահմանյան տարբեր կազմակերպություններում։
Կարևոր է նպատակ ունենալ ու գնալ այդ նպատակի հետևից և այդ պարագայում
անհնարին ոչինչ չի լինի, հաջողություն եմ մաղթում։
Arsen Avetisyan
Աշխատավայր՝ RIO Mall
CC Academy-ն տվեց ինձ իմ ընտրած մասնագիտության մեջ առաջ շարժվելու համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները, ես կարողացա պատկերացումներս դարձնել իրականություն սպասելիքներիցս ավելին ստանալով, ես ավելի շատ սիրեցի մասնագիտությունս և այդ ամենը սովորեցի լավագույն մասնագետներից։ Դասընթացը ավարտելուց հետո որոշ ժամանակ անց ընդունվեցի աշխատանքի։ Կարևոր է սիրել ընտրած մասնագիտությունը և ունենալ նպատակ: Հաջողություն եմ մաղթում։
Lilit Antonyan
Աշխատավայր՝ Strategy Agency | Freelance
Ես Լիլիթն եմ, CC Aacademy-ում սովորել եմ գրաֆիկ դիզայն: Երկար փնտրտուքներից հետո, թե որտեղ սովորեմ, ընտրել եմ հենց CCA-ին: Ինչու՞: Որովհետև դասընթացի ծրագիրը հագեցած էր ու բովանդակալից, իսկ վերջում խոստացել էին ունենալ հարուստ պորտֆոլիո: Եվ այդպես էլ եղավ: Դասերը շատ հագեցած էին անցնում, իրականում կցանկանայի որոշակի թեմաներին ավելի երկար ժամանակ տրամադրել: Դասերի ընթացքում ստացել եմ շատ հարուստ գիտելիքներ: Ավարտելուց հետո, համեմատելով գիտելիքներս փորձառու մանսագետների հետ, վստահությամբ կարող եմ նշել, որ գիտելիքներով չեմ զիջել նրանց: Իսկ դասընթացի ավարտին հավաքած պորտֆոլիոն, համեմատելով այլ սկսնակ դիզայներների պորտֆոլիոների հետ, շատ հարուստ էր և բազմաբովանդակ, ինչը ինձ վստահություն էր տալիս այն ներկայացնել տարբեր գործատուների:
Ասել թե հեշտ եմ այս ոլորտում աշխատանք գտել` ոչ: Սակայն չնայած բոլոր դժվարուներին այսօր համագործակցում եմ մի քանի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Strategy Agency, Lika Matis, H-Store առցանց խանութ սրահ, Selfcare (հոգեբանական փոդքասթներ):
Ունեմ նաև իմ անձնական էջը, որի միջոցով էլ հիմնականում կատարում եմ պատվերները: Համագործակցում եմ նաև SMM մասնագետների և ծրագրավոտողների հետ:
Mary Grigoryan
Աշխատավայր՝ Emater | E-commerce Marketing Company
Ես Մերին եմ, երկար փնտրտուքներից հետո գրանցվեցի UI/UX Design դասընթացին, որն առաջարկվում էր Chameleon Creative Agency-ի կողմից: Դասընթացի ողջ ընթացքում ես ինձ խորապես ներգրավված և ոգեշնչված էի զգում, շնորհիվ իմ մենթորի՝ Սարգիս Քալաջյանի, ով UI/UX Design ոլորտում լավագույններից է։
Դասընթացի ծրագիրը ընդգրկում էր ինչպես տեսական հասկացությունները, այնպես էլ գործնական կիրառությունները՝ ապահովելով լիարժեք ուսուցման փորձ: Ես հատկապես տպավորված եմ նոթատետրում մանրամասն գրառումներ կատարելուց, որտեղ փաստաթղթավորված էին կարևոր նշումներն ու հիմնական հասկացությունները: Այս պրակտիկան ոչ միայն ամրապնդեց իմ ուսումը, այլև ծառայեց որպես արժեքավոր տեղեկատու գործիք իմ մասնագիտական ճանապարհորդության ընթացքում:
Այսօր ես օգտագործում եմ իմ փորձը Emater-ում, որտեղ ես աշխատում եմ որպես UI/UX դիզայներ և Landing Page Builder:
Իմ ճամփորդությունը ուսանողից մինչև մասնագետ ցույց է տալիս դիզայնի ոլորտում որակյալ կրթության և մենթորության փոխակերպող ուժը:
Լինելով հարուստ ուսումնական միջավայրում՝ լի խորը գիտելիքներով, ես ավարտեցի դասընթացը՝ հագեցած UI/UX դիզայնի սկզբունքների նոր ըմբռնմամբ:
Davit Harutyunyan
Freelancer
Ես Դավիթն եմ: Կխոսեմ փաստերով:) 4-ամսյա դասընթացի ավարտից հետո՝ մոտիվացիայով լցված, սկսեցի փնտրել աշխատանք: 2 շաբաթ ռեզյումեներ սփռելուց և մերժվելուց հետո, մենթորիս՝ Սարգսի խորհրդով հասկացա, որ պետք է վերանայեմ պորտֆոլիոս և աշխատանքներ ավելացնեմ: Ավելացրեցի և շարունակեցի: Եվս մեկ շաբաթ անցկացրի աշխատանք փնտրելով ու արդեն արդյունքներ կային: Ողջ պրոցեսը վայելում էի: Փորձեցի սոցիալական հարթակներում էլ ուշադրության արժանանամ: Արժանանում էի, լայքերի տեսքով ): Համենայնդեպս սոցիալական հարթակներում ակտիվությունը ստիպեց հասկանալ, որ բացի ինձնից, նաև շատ այլ մարդիկ են գնահատում իմ ժամերի աշխատանքը: Երկար-բարակ մտածեցի և հասկացա,որ ինձ ճիշտ տեղում չեմ փնտրում: Զանգ դասընթացավարիս, ու ես մի անգամից հյուրընկալվեցի ակադեմիայում, որտեղ միասին գրանցենցինք իմ Upwork-ի հաշիվը: Ոչ դես, ոչ դեն, դիմեցի մաքսիմալ էժան աշխատանքի համար: Մեկ շաբաթ աշխատեցի $40-անոց նախագծի վրա, արեցի մի շարք շտկումներ, բայց վերջում ստացա ահռելի փորձ գործատուի հետ աշխատելու, առաջին 5 աստղ կարծիքը, ու ձեռքի հետ էլ $40, որը ծախսեցի այլ աշխատանքների դիմելու համար: Դեռ դասընթացի ավարտական սերտիֆիկատը չէի ստացել, երբ դասընթացի համար վճարած ամբողջ գումարս վաստակեցի 1 շաբաթում: Կես տարի անց ես արդեն պահանջված մասնագետ եմ համարվում: Աշխատում եմ թե՛ Upwork ում, թե՛ դրանից դուրս ու ապագաս արդեն կապել եմ էս մասնագիտության հետ: Շնորհակալ եմ CC Academy-ին, ու խորհուրդ եմ տալիս բոլորին՝ կարևորը հետ չկանգնեք:Ունեք վստահելի մենթորներ, ովքեր հաստատ կհավատան ձեր նպատակներին, եթե դուք ինքներդ ջանք չեք խնայում դրանց հասնելու համար:
Zara Tadevosyan
Աշխատավայր՝ Taikun Platform /Prague/
Ես Զառան եմ և ավարտել եմ CC ACADEMY-ի UX/UI կուրսը։Դասընթացները շատ հետաքրքիր էին և ինֆորմատիվ, ամեն մի դասընթաց յուրահատուկ էր իր բովանդակությամբ ու մոտեցումներով։ Կուրսի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ինձ համար մեծ առավելություն դարձան։ Դասընթացավարը պրոֆեսիոնալ էր, պատրաստակամ և միշտ աջակցում էր՝ պատասխանելով բոլոր հարցերին: Ստացած գիտելիքներն ու հմտությունները ինձ հնարավորություն տվեցին ընդունվել և աշխատել միջազգային կազմակերպությունում։ CC ACADEMY-ի դասընթացը իսկապես ինձ տվեց ինքնավստահություն և հմտություններ, որոնք անհրաժեշտ էին հաջողության հասնելու համար։
Andranik Ananyan
Աշխատավայր՝ Jin Yong Gameing Comnpany /Չինաստան/
Իմ անունն Ա. Անանյան է, և ես երկար ժամանակ փնտրում էի լավագույն միջավայրը UI/UX դիզայն սովորելու համար։ Ինստագրամում հանդիպելով CC Academy-ի գովազդին՝ որոշեցի մանրամասն ուսումնասիրել այդ հաստատությունը։ Բոլոր կարծիքները դրական էին, և ես ընդունվեցի ակադեմիա՝ վստահ լինելով, որ կայացրել եմ ճիշտ որոշում։
CC Academy-ն առանձնանում է բարձրակարգ մասնագետներով, ջերմ միջավայրով և պրոֆեսիոնալ ուսումնական մոտեցմամբ։ Դասընթացները կառուցված են այնպես, որ յուրաքանչյուր թեմա մատուցվում է հստակ և հասկանալի ձևով։ Մեր խմբի դասնթացավարը՝ Սարգիս Քալաջյանը, առանձնանում էր իր խորացված գիտելիքներով և ուսանողներին անհատական մոտեցում ցուցաբերելու ունակությամբ։ Նրա դասերի շնորհիվ մենք ոչ միայն տեսական, այլև գործնական հմտություններ ձեռք բերեցինք՝ պատրաստ լինելով աշխատանքի շուկայում մրցակցելու։
CC Academy-ում ուսուցումը շատ պրակտիկ է, ինչը թույլ է տալիս ուսանողներին արագորեն ինտեգրվել մասնագիտական ոլորտ։ Դեռևս ուսումս չավարտած՝ ինձ արդեն աշխատանք առաջարկեցին։ Ներկայումս համագործակցում եմ Չինաստանի խոշոր ընկերություններից մեկի հետ՝ ստեղծելով նրանց խաղի պաշտոնական կայքը։ Այս գործընթացը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ճիշտ ուղղությամբ եմ շարժվում։
CC Academy-ն ինձ օգնեց հասնել իմ մասնագիտական նպատակներին, և ես երախտապարտ եմ նրանց տրամադրած գիտելիքների, փորձի ու աջակցության համար։ Եթե դուք ևս ցանկանում եք դառնալ պահանջված մասնագետ UI/UX դիզայնի ոլորտում, կարևոր է ոչ միայն ընտրել ճիշտ ուսումնական հաստատություն, այլև սիրել այն, ինչ անում եք, և մշտապես ձգտել զարգացման։
Մաղթում եմ հաջողություն բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զարգանալ այս ոլորտում և հասնել իրենց նպատակներին։
Astghik Nazaryan
Աշխատավայր՝ Domus Group LLC
Ես Աստղիկ Նազարյանն եմ, CC Academy-ում սովորել եմ ինտերիեր դիզայն։
Երբևէ չէի պատկերացնի, որ այս ոլորտը կարող է դառնալ իմ մեծ կիրքը, սակայն դասընթացների ընթացքում հասկացա, որ ինտերիեր դիզայնը հենց այն է, ինչ ինձ պետք էր։ Դասերը շատ հագեցած էին, իսկ դասավանդման մեթոդները՝ պրակտիկ և ստեղծագործական։
Ուսումնառության ընթացքում ձեռք բերեցի շատ արժեքավոր գիտելիքներ, որոնք օգնեցին ինձ հասկանալ մասնագիտության նրբությունները։ Ավարտելուց հետո սկսել եմ սիրողական նախագծեր ստեղծել ՝ փորձ ձեռք բերելու և հմտություններս զարգացնելու համար։
Այժմ աշխատում եմ «Դոմուս» խանութ-սրահում՝ որպես խոհանոցային կահույքի դիզայներ։ Այս աշխատանքն ինձ համար նոր փորձառություն է, որտեղ կարողանում եմ ստեղծել ֆունկցիոնալ, էսթետիկ և հարմարավետ միջավայրեր՝ համադրելով գործնականությունը դիզայնի գեղեցկության հետ։
Շնորհակալ եմ CC Academy-ին` ինձ ճիշտ ուղղություն և ինքնավստահություն տալու համար։
Arman Avetisyan
Աշխատավայր՝ Tpagrutyun LLC
Ողջույն, ես Արմանն եմ։ CC Academy-ում սովորելով ես ոչ միայն կատարելագործեցի դիզայնի հմտություններս, այլև սկսեցի ավելի ազատ ու ստեղծագործ մտածել։ Սովորեցի դիզայնի հիմնական սկզբունքները և այսօր դրանք ավելի ինքնավստահ ու արդյունավետ եմ կիրառում։
Այժմ աշխատում եմ որպես գրաֆիկական դիզայներ Tpagrutyun LLC-ում, որտեղ շարունակում եմ զարգացնել իմ կարողություններն ու մասնակցել նոր ու հետաքրքիր նախագծերի։
Shogher Zakoyan
Աշխատավայր՝ Kontrolka LLC /Չեխիա/
Ողջույն, ես Շողերն եմ։ Ընտրել եմ CC Academy-ն երկար փնտրտուքներից հետո, և այժմ, լինելով CC Academy-ի շրջանավարտ, հպարտությամբ կարող եմ նշել, որ բազում գիտելիքներ եմ ստացել և դարձել ոլորտում մասնագետ։
Շնորհակալ եմ իմ դասընթացավարին՝ Սարգիսին, իր գիտելիքով կիսվելու, միշտ աջակցելու և օգնելու պատրաստակամ լինելու համար։ Դասընթացը ավարտելուց հետո շարունակական աշխատել եմ ինձ վրա որպես մասնագետ, դիմել եմ բազում աշխատանքների թե Հայաստանում, թե արտերկրում։ Այժմ աշխատում եմ չեխական ընկերությունում (Kontrolka), որպես ֆրիլանսեր UX/UI մասնագետ։
Բոլոր ուսանողներին խորհուրդ կտամ դասընթացի ավարտից հետո շարունակել աշխատել տարբեր պրոյեկտների վրա և չհուսահատվել միանգամից աշխատանք չգտնելու պատճառով։ Քանի որ հաջողության հասնելու համար գիտելիքից բացի անհրաժեշտ է ջանասեր և շարունակական աշխատանք կատարել և անդադար կատարելագործվել։
David Vatyan
Աշխատավայր՝ Freelancer /Collectn exchange
Ես ընտրեցի UI-UX դիզայնը, քանի որ ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես կարող են թվային պլատֆորմները ավելի հարմարավետ և հասկանալի լինել օգտատերերի համար։ Ինձ դուր է գալիս ստեղծագործական աշխատանքը, որը միաժամանակ պահանջում է տրամաբանական մտածողություն և օգտատիրոջ կարիքների խորը ըմբռնում։
CC Academy-ն ինձ տվեց այն հիմնարար գիտելիքներն ու գործնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են որակյալ UI-UX դիզայներ դառնալու համար։ Ուսուցման գործընթացը շատ պրակտիկ էր՝ իրական նախագծերով, պրոֆեսիոնալ մոտեցմամբ և համագործակցության հնարավորություններով։ Իմ դասընթացավարը` Սարգիս Քալաջյանը, ոչ միայն փոխանցում էր իր փորձն ու գիտելիքները, այլև ոգեշնչում էր ստեղծել նորարարական և օգտատիրոջ պահանջներին համապատասխան լուծումներ։
Այս ակադեմիայում ուսումը ինձ օգնեց ձևավորել մտածողություն, որը կարևոր է UI-UX դիզայների համար՝ կենտրոնանալ օգտատիրոջ վրա, փորձարկել տարբեր լուծումներ և միշտ ձգտել կատարելության։
Ուսումս ավարտելուց հետո ես սկսեցի աշխատել որպես UI-UX դիզայներ և այժմ արդեն 5 ամիս զբաղվում եմ տարբեր ֆրիլանս նախագծերով՝ ստեղծելով պարզ, հարմարավետ և էսթետիկ լուծումներ։
Arina Ghazaryan
Աշխատավայր՝ CDXIX Studio
Ես Արինան եմ, սովորել եմ ինտերիեր դիզայն CC Academy-ում, և ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ իմ ուսուցման ողջ ընթացքում։ Այս մասնագիտությունն ինձ համար ոչ միայն ստեղծագործական, ինքնաարտահայտման միջոց դարձավ, այլև բացեց նոր դռներ՝ տալով մեծ հնարավորություններ և մասնագիտական աճի մեծ ուղի։
Ուրախությամբ կարող եմ նշել, որ սկսել եմ աշխատել այս ոլորտում՝ CDXIX Studio-ում։ Ուզում եմ խրախուսել բոլոր նրանց, ովքեր դեռևս կասկածում են իրենց ընտրության վրա․ եթե սիրում եք ստեղծագործել, գեղեցիկ ու հարմարավետ միջավայրեր ձևավորել, ապա մի վախեցեք առաջին քայլն անել հենց այստեղ։
Lilia Hovhannisyan
Աշխատավայր՝ Tpagrutyun LLC
Ես Լիլիան եմ, CC Academy-ում սովորել եմ գրաֆիկ դիզայն։ Դասընթացն ինձ տվեց այն բոլոր գիտելիքները, որոնցով ես իմ սիրելի մասնագիտության մեջ կարող եմ կյանքի կոչել իմ բոլոր ստեղծագործական գաղափարները։ Ունենալով բավականին հետևողական ուսուցիչ՝ դասընթացի մեկնարկից մինչ ավարտ, մեծ հետաքրքրությամբ եմ ուսումնասիրել մասնագիտությունը, և բավականին ինֆորմացված ոլորտից կազմել եմ պորտֆոլիո, որն էլ ինձ օգնել է աշխատանք գտնելու հարցում։
Մաղթում եմ մեծ հաջողություններ բոլոր նրանց, ովքեր իրենց կարիերան կսկսեն CC Academy-ից:
Varo Margaryan
Աշխատավայր՝ Tonex Armenia
CC Academy-ում սովորելն ինձ համար պարզապես դասընթացներին մասնակցելը չէր, այլ մի ամբողջ ճանապարհորդություն, որը փոխեց իմ մտածելակերպն ու կարիերան։ Սկզբում ծրագրերն ու մոտեցումները բարդ էին թվում, բայց պրոֆեսիոնալ ու հոգատար ուսուցիչների շնորհիվ ամեն մարտահրավեր դարձավ նոր հնարավորություն։ Այստեղ ես ոչ միայն ձեռք բերեցի տեխնիկական հմտություններ, այլև սովորեցի մտածել ինչպես դիզայներ, ստեղծել իմաստալից ու ազդեցիկ լուծումներ։
Այսօր աշխատում եմ Tonex Armenia-ում, որտեղ զբաղվում եմ տեխնիկական դիզայնի խնդիրներով և ստեղծում գովազդային դիզայնի լուծումներ, որոնք օգնում են բրենդներին հաղորդել իրենց պատմությունը։ Ամեն նախագիծ ինձ տալիս է նոր փորձ ու ոգեշնչում՝ շարունակելու աճել ու կատարելագործվել։
Եթե ուզում ես ոչ միայն ուսումնասիրել դիզայնը, այլև ապրել ու շնչել ստեղծագործությամբ, ապա CC Academy-ն այն տեղն է, որտեղից պետք է սկսել։