Դասընթացի նկարագրությունը
«Մարդիկ չեն հեռանում ընկերություններից, մարդիկ հեռանում են միջավայրից»։ Իսկ ո՞վ է ստեղծում այդ միջավայրը։
Մարդկային ռեսուրսների կառավարումը վաղուց արդեն պարզապես CV կարդալը կամ արձակուրդ ձևակերպելը չէ։ Դա մարդկային ներուժը բացահայտելու, թիմերի ներսում վստահության մշակույթ ստեղծելու և բիզնեսի սիրտը զարկել ստիպելու արվեստն է։
Եթե ուզում ես լինել ոչ թե հերթական «կադրերի տեսուչը», այլ այն ռազմավարական առաջնորդը, որի շնորհիվ մարդիկ աճում են, իսկ ընկերությունները՝ բարգավաճում, այս 8 շաբաթը քեզ համար է։
Դասընթացի թեմաները
HR Management-ը կարևոր դեր ունի աշխատակիցների ներգրավման, զարգացման և արդյունավետ թիմերի ձևավորման գործում։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես լրացուցիչ կրթական ծրագիր։
Ստացի՛ր եկամտահարկի վերադարձ տարեկան մինչև 100,000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված կարգով։
Դասընթացի ավարտին ստանում ես ճանաչված սերտիֆիկատ, որը հաստատում է քո հմտությունները։
6–8 հոգանոց խմբեր՝ անհատական մոտեցում և մշտական feedback ամեն ուսանողի համար։
CC Academy-ում ուսուցումը հիմնված է գործնական աշխատանքի վրա։ Ուսանողները ստեղծում են իրական նախագծեր, որոնք կազմում են իրենց portfolio-ի հիմքը։
Դիտել Behance-ումՄեր դասընթացներին մասնակցած ուսանողներն այսօր աշխատում են առաջատար ընկերություններում։






